Կորոնավիրուսի 937 դեպք, լարված իրավիճակ Ucom–ում, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հավանականություն. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը

11.04.2020, 09:00

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (ապրիլի 6–10)։
  • Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 937 դեպք։ Ապրիլի 9-ի դրությամբ առողջացումների թիվն ավելացել է 11-ով՝ կազմելով 149: Փաստացի բուժվողների թիվը 777 է, իսկ բացասական թեստերը՝ 5144: 12 մարդ, ցավոք, մահացել է։
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից։
Загружается новость ... "Лево"
  • Ապրիլի 9–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ucom հեռահաղորդակցական ընկերության ավելի քան 400 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այդ թվում` կառավարիչներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները։ Ավելի ուշ Եսայան եղբայրները հանդես եկան հայտարարությամբ։
  • ՀՀ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը։
  • Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցը քննարկման փուլում է։–0–