416.07
6.39
395.2
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ծնունդդ շնորհավոր, լեգենդ. այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 65 տարեկան

16:55
25 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքերը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։

Մոնթեն եկավ Հայաստան այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: 1991 թվականին Մոնթեն եկավ Երևան, յոթ ամիս աշխատեց ԳԱԱ` «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու համար։


Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: Մի քանի ծանր մարտերից հետո` 1992 թվականի հունվարին Մոնթեին հանձնարարում են Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, ինչի արդյունքում Մարտունին ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը դարձավ: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին Մոնթեի ղեկավարությամբ ազատագրվեցին Քարվաճառը, Օմարի լեռնանցքը:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ. նոյեմբերի 25-ին Վարսելիա քաղաքում՝ Ֆրեզնոյի մոտակայքում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)։ 1969 թ. Մոնթեի ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա։ Վերադառնալով ԱՄՆ՝ Մոնթեն ընդունվել է Բերքլիի համալսարան՝ «Հնագիտություն» և «Ասիայի պատմություն» մասնագիտություններով։ 1975 թ.-ին նրան ուղարկել են դասավանդելու Իրանի և Լիբանանի հայկական դպրոցներում։ Նա տիրապետում էր յոթ լեզուների, ուներ պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

Մոնթեն մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին՝ աջ-քրիստոնեական կազմավորումների կողմից (70-ականների վերջ – 80-ականների սկիզբ), ինչպես նաև իսրայելական զորքի դեմ տարվող ռազմական գործողություններին (1982 թ.)։ 1980 թ. գարնանը ընդգրկվել է Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակի (ASALA) կազմում։ 1991 թ.-ից մասնակցել է ղարաբաղյան ազատագրական պատերազմին և զոհվել 1993 թ. հունիսի 12-ին։

Մոնթեն առավել տաղանդավոր և փորձառու հրամանատարներից մեկն էր։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած առանձնահատուկ վաստակի, ցուցաբերած քաջության և խիզախության համար նա հետմահու արժանացել է ԼՂՀ ամենաբարձր՝ «Արցախի հերոս» կոչմանը՝ դառնալով «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:02
02 Դեկտեմբերի 2022
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
17:32
02 Դեկտեմբերի 2022
Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2022թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից
16:37
02 Դեկտեմբերի 2022
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
16:23
02 Դեկտեմբերի 2022
ՊՆ հրամանատարը շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված շուրջ 2մլն դրամի բենզինի կտրոնները
ՊՆ հրամանատարը շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված շուրջ 2մլն դրամի բենզինի կտրոնները
12:47
02 Դեկտեմբերի 2022
Քրեական վարույթ է նախաձեռնվել Կոտայքում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ
Նախօրեին ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
20:17
01 Դեկտեմբերի 2022
Ֆասթ Բանկը թվային բանկինգի վերափոխման ակտիվ փուլում է (ՎԻԴԵՈ)
ՀՀ բանկային համակարգում էական փոփոխություն է գրանցվել․ արդեն գործող 17 բանկերին է միացել Ֆասթ Բանկը. ՎԻԴԵՈ
19:43
01 Դեկտեմբերի 2022
Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգը միշտ կա. Պապիկյան
Պաշտպանության նախարարը խոսել է լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգի մասին
12:56
01 Դեկտեմբերի 2022
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
12:01
01 Դեկտեմբերի 2022
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
11:35
01 Դեկտեմբերի 2022
Արդշինբանկն անցկացնում է ակցիա 10000 դրամ դրամական փոխանցում կատարող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդի համար
Դեկտեմբերի 1-ից 30-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար
21:29
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում