Ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ. Արայիկ Հարությունյանը զգուշացնում է առաջին դասարանցիների ծնողներին

10.06.2020, 00:02

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Առաջին դասարանցիների հայտագրման համակարգն այսօր արձանագրել է, որ փորձելով գրանցել երեխային իրենց ցանկալի դպրոցում` ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ, հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ, թվայնացված համակարգը հայտնաբերում է խարդախությունները», – զգուշացրել է նախարարը Facebook–յան իր էջում`հիշեցնելով, որ հունիսի 11-ից հայտագրման համակարգը բացվում է բոլորի համար:-0-