610.71
7.03
513.29
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ծնողների բողոքը, կարծես, տեղ հասավ. Երևանի մանկապարտեզներում կկազմակերպվի երեխաների ընդունելություն, բայց կան սահմանափակումներ

15:39
09 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նոր կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախատեսած սահմանափակումների համաձայն՝ 2020-2021 ուստարում Երևանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելությունը չի կազմակերպվել:

Միաժամանակ սահմանափակված է նաև խմբերում ընդգրկված երեխաների քանակը: Արդյունքում՝ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել է և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, խնդրին հնարավոր լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է քննարկումներ պետական լիազոր գերատեսչությունների հետ, որոնց արդյունքում սահմանափակումները որոշակիորեն կմեղմացվեն:

Երեխաների վերընդունելությունը կկազմակերպվի ըստ ներքոհիշյալի.

Նախադպրոցական կրթությունն ընդհատած երեխաներին կվերընդունեն այն հաստատությունները, որոնց խմբասենյակների տարածքը և պայմաններն ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն: Այս դեպքում առաջնահերթ կընդգրկվի այն երեխան, որի ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ, 1-ին կարգի հաշմանդամ է կամ ունի ծանր հիվանդության եզրակացություն, ծնողներից մեկը մահացած է:

Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց երկու ծնողը գրանցված աշխատող են:

Հերթագրված երեխաների ընդունելություն

Այն մանկապարտեզները, որոնք ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն, կկարողանան կազմակերպել նաև հերթագրված երեխաների ընդունելություն:

Այս դեպքում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ:

Արտահերթ ընդունելության իրավունք ունեցող մյուս երեխաները կընդունվեն ըստ հերթագրման օրվա հաջորդականության:

Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, երեխաների ընդունելությունը կկատարվի հերթագրման հաջորդականությամբ:

«Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ 2020 թվականի ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզներն առաջիկայում կվերաբացվեն, և մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության պատկերը դրականորեն կփոխվի:
Երևանի քաղաքապետարանը շարունակում է մշտական կապ պահպանել լիազոր գերատեսչությունների հետ: Համաճարակային իրավիճակի բարելավմանը զուգընթաց ակնկալվում են սահմանափակումների հետագա մեղմացումներ, որոնց մասին կտեղեկացնենք հանրությանը», – նշում են Երևանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ ծնողներն ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց` բողոքելով մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպման դեմ։

Ինչպես նշում էին ծնողները, մանկապարտեզներում ընդունելություն չի կազմակերպվում, նրանք ամենուր դիմել են`քաղաքապետարան, համայնքապետարան, մանկապարտեզներ, բոլորը տարբեր պատասխաններ են տալիս, նշում տարբեր ժամկետներ և չեն կանչում:
Ծնողների խոսքերով, կա մոտ 12 հազար երեխա, որոնք հերթի մեջ սպասում են։ Նրանք նշում են, որ այս իրավիճակը խնդիրներ է առաջացնում, և ծնողները չեն կարողանում աշխատանքի գնալ, ստիպված են տանը մնալ։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
21 Հունիսի 2021
Ինչու՞ են ձերբակալել Մանախին, Քոչարյանը դիմել է դատարան, Ադրբեջանն էլ բողոքում է.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչու՞ են ձերբակալել Մանախին, Քոչարյանը դիմել է դատարան, Ադրբեջանն էլ բողոքում է.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
19:51
21 Հունիսի 2021
Հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Փաշինյանի հասցեին.«Մանախին» մեղադրանք է առաջադրվել
Հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Փաշինյանի հասցեին.«Մանախը» ձերբակալվել է
19:41
21 Հունիսի 2021
Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
17:16
21 Հունիսի 2021
ՔԿ–ն կքննի 89 նյութ ընտրախախտումների վերաբերյալ, հարուցվել է 3 քրեական գործ
ՔԿ–ն կքննի 89 նյութ ընտրախախտումների վերաբերյալ, հարուցվել է 3 քրեական գործ
15:56
21 Հունիսի 2021
Կրեմլից շնորհավորել են հայ ժողովրդին.Պեսկովը գնահատել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը գնահատել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները
14:25
21 Հունիսի 2021
Ի՞նչ կլինի, եթե Քոչարյանի դաշինքը հրաժարվի մանդատներից. ԿԸՀ–ն խոստանում է պարզաբանել իրավիճակը
Ի՞նչ կլինի, եթե Քոչարյանի դաշինքը հրաժարվի մանդատներից. ԿԸՀ–ն խոստանում է պարզաբանել իրավիճակը
12:42
21 Հունիսի 2021
«Երեխայիս, որ կորցրեցի, չուզեցի ձեզ կորցնեմ». զոհվածի մայրը` Փաշինյանին
«Երեխայիս, որ կորցրեցի, չուզեցի ձեզ կորցնեմ». զոհվածի մայրը` Փաշինյանին
12:01
21 Հունիսի 2021
ԿԸՀ–ն պաշտոնապես հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ–ն պաշտոնապես հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները
11:19
21 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 26 նոր դեպք, առողջացել է 63 մարդ, 1 մարդ մահացել է.ԱՆ
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 26 նոր դեպք, առողջացել է 63 մարդ, 1 մարդ մահացել է
11:01
21 Հունիսի 2021
Փաշինյան.ՔՊ-ն կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն
Փաշինյան.ՔՊ-ն կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն
09:59
21 Հունիսի 2021
Փաշինյանը հաղթում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում. ԿԸՀ-ն ներկայացրել է բոլոր ընտրատեղամասերի արդյունքները
Փաշինյանը հաղթում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում. ԿԸՀ-ն ներկայացրել է բոլոր ընտրատեղամասերի արդյունքները
03:15
21 Հունիսի 2021
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել