433.35
4.31
399.77
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ծիծեռնակաբերդը խոշոր հրդեհից հետո. լուսանկար թռչնի թռիչքի բարձրությունից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

17:01
27 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում հրապարակվել է նախօրեին երեկոյան Ծիծեռնաբակերդի մոտակայքում բռնկված հրդեհից հետո դրոնից արված լուսանկար։ 

Հիշեցնենք, որ 4ունիսի 26-ին, ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնչորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի վեց փրկարարական ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Նշենք, որ Ծիծեռնակաբերդի տարածքում միշտ հրշեջ ավտոմեքենա է հերթապահում: Նշված խումբը սկսել է հրդեհի մարման աշխատանքները՝ մինչ մյուս մարտական հաշվարկների մոտենալը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող:

Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։

Մոտակայքում գտնվող շենք-շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 10 ջարատար։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։

Անվտանգությունից ելնելով՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ փրկարարական ջոկատ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը տեղում իրականացնում են հերթապահություն։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ
14:59
22 Մարտի 2024
Կոշտ ձևով ձերբակալել են հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանին. ՔԿ–ն նշում է, թե որ քրվարույթով են նրան ձերբակալել (ՎԻԴԵՈ)
ՀԺԿ–ն խստորեն դատապարտել է «ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ»․ ՎԻԴԵՈ
13:24
22 Մարտի 2024
Ինչպե՞ս առցանց փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
Ինչպե՞ս օնլայն փոխել թոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
11:19
22 Մարտի 2024
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile՝ նոր, ավելի մեծ հասանելիությամբ հավելվածի գործարկման մասին
10:27
22 Մարտի 2024
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
16:02
21 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում