530.17
7.45
476.34
+15
Եղանակը Երևանում
Հայ

Չորեքշաբթի` հունիսի 26–ի կարևոր նորությունների հնգյակը (ՎԻԴԵՈ)

08:00
27 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 26–ի կարևոր նորությունների հնգյակը։

  • Ինչպես Facebook–յան իր էջում հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, այսօր ժամկետային զինծառայող է մահացել` Հայկ Սուրենի Ալավերդյանը: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ժամը 13:30-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։

  • Հունիսի 25–ին Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է կատարվել։ ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր: Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է կասկածյալի ինքնությունը: Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Նորքի 17-րդ փողոցում և սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանություն: Ավելի ուշ հայտնի են դարձել որոշ մանրամասներ այդ դաժան սպանությունից։

  • Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արշավիր Ղարամյանը։ Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը թափուր էր մնում 2019 թ.-ի հունիսի 11-ին Վիտալի Բալասանյանի հրաժարականից հետո: Բալասանյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2016 թ.-ի նոյեմբերի 3-ից:

  • Ինչպես հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, Թբիլիսիում բախումների հետևանքով ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի է տուժել։ Ինչպես նշվում է Վրաստանում ՀՀ դեսպանության Facebook–յան էջում, հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։«Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով», – նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։

  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կայացել է հանդիպում դեպի ՀՀ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ռուսական ավիաընկերությունների և տեղական «Ավիակոմպանիա Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ ներկայումս Ռուսաստանից դեպի Հայաստան 9 ուղղություններով կանոնավոր չվերթեր են իրականացնում թվով 11 ռուսական ավիաընկերություն, որոնցից 6-ը՝ Ուրալյան ավիաուղիներ, Պոբեդա, Աերոֆլոտ, Սիբիր, Նորդավիա և Ռեդ Վինգս ավիաընկերությունները չվերթեր են իրականացնում նաև Ռուսաստանից Վրաստան: «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 8-ից նախատեսում է ավելացնել չվերթերի հաճախականությունը Թբիլիսի-Երևան և հակառակ ուղություններով օրական 2 անգամ, ինչպես նաև թռիչքներ իրականացնել Երևան-Մոսկվա և հակառակ ուղություններով օրական 2 անգամ: «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը տնօրենը հավելեց, որ նախատեսում է չվերթեր իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղություններով:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:27
19 Հոկտեմբերի 2019
Հերթական նորարարությունն առողջապահությունում. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է հերթական նորարարության մասին առողջապահության ոլորտում։
12:37
19 Հոկտեմբերի 2019
ՀՀ–ում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում
Հայաստանում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում։
11:00
19 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)։
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել:
20:10
18 Հոկտեմբերի 2019
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով:
19:11
18 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կայքը։
18:46
18 Հոկտեմբերի 2019
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է:
18:09
18 Հոկտեմբերի 2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել։
17:21
18 Հոկտեմբերի 2019
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է (ՖՈՏՈ)
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է:
16:21
18 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով։
16:06
18 Հոկտեմբերի 2019
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է: