530.17
7.45
476.34
+23
Եղանակը Երևանում
Հայ

«Չկա ո′չ օրենք, ո′չ օրինականություն». Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՔԿՀ.

19:26
25 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ ներկայացել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Այսօր ավելի վաղ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց դատախազության և տուժող կողմի ներկայացրած բողոքը: Դատախազությունն ու տուժող կողմը բողոքներ էին ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:

Դատավորի վճռով բեկանվեց նաև Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

«Կարծում եմ՝ դուք տեսել եք՝ ո′չ օրենք կա, ո′չ օրինականություն», – հայտարարեց Քոչարյանը լրագրողներին` մեկնաբանելով դատարանի այսօրվա վճիռը։

Հրաժեշտ տալով կրտսեր որդուն` Լևոն Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանը մեքենայով մտավ ՔԿՀ։

Հարցին՝ արդյոք ասելիք չունի, Քոչարյանը պատասխանեց. «Օ՜, էնքան ասելիք ունեմ»։

Ռոբերտ Քոչարյանն ու նրա փաստաբաններն այսօր չէին եկել դատարան` հատուկ տարածելով հայտարարություն ու նշելով, որ դատարանը հունիսի 20–ին կայացած նախկին նիստի ժամանակ անտեսել էր խոսքով հանդես գալու պաշտպանների իրավունքը, ինչը մեղադրյալի իրավունքի խախտում է։ Նրանք հայտարարել են, որ կբողոքարկեն Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:27
19 Հոկտեմբերի 2019
Հերթական նորարարությունն առողջապահությունում. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է հերթական նորարարության մասին առողջապահության ոլորտում։
12:37
19 Հոկտեմբերի 2019
ՀՀ–ում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում
Հայաստանում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում։
11:00
19 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)։
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել:
20:10
18 Հոկտեմբերի 2019
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով:
19:11
18 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կայքը։
18:46
18 Հոկտեմբերի 2019
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է:
18:09
18 Հոկտեմբերի 2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել։
17:21
18 Հոկտեմբերի 2019
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է (ՖՈՏՈ)
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է:
16:21
18 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով։
16:06
18 Հոկտեմբերի 2019
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է: