638.75
7.08
525.76
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

«Չի կարող Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը արժանապատիվ կերպով բանակցել և խնդիրներ լուծել». Նաիրա Զոհրաբյանը` Փաշինյանի մասին (ՎԻԴԵՈ)

12:14
18 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այնպիսի տպավորություն է, որ մենք ապրում ենք զուգահեռ իրականություններում։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը։

«Կա մի իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք փրկել Հայաստան, որովհետև Արցախը մենք, ցավոք սրտի, արդեն կորցրել ենք։ Եվ կա ձեր ստեղծած (դիմում է իմքայլականներին, խմբգր.) իրականությունը, որտեղ դուք փորձում եք կեղծ օրակարգերով շեղել հասարակության ուշադրությունը։ Այսօր մենք ունենք ռազմագերիների խնդիր։ Նիկոլ Փաշինյանը գրեց, որ գնում է Մոսկվա և իր թիվ մեկ խնդիրը լինելու է ռազմագերիների խնդիրը։ Գնաց, հերթական անգամ գլուխը խոնարհեց Ալիևի առաջ, հերթական անգամ մեր Սյունիքով ճանապարհ տվեց թուրքերին, որպեսզի իրականացնեն Մեծ թուրանի իրենց ծրագիրը։ Ալիևը հայտարարեց, որ ինքը գոհ է բանակցությունների արդյունքներից։ Իսկ ռազմագերիների ծնողները մնացին իրենց խնդիրների հետ։ Այստեղ և այսօր պետք է քննարկվի մեկ օրակարգ։ Այդ մարդն ի վիճակի չէ այլևս ադեկվատ բանակցություններ վարելու», – ասաց Զոհրաբյան։

Նա նաև նշեց, որ այսօր առկա են Հայաստանի պետականությանը սպառնացող լրջագույն վտանգներ։

«Չի կարող Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը արժանապատիվ կերպով բանակցել և խնդիրներ լուծել», – ասաց Զոհրաբյանը` նշելով, որ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
26 Փետրվարի 2021
ՀՀ նախագահն այս րոպեներին հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ
ՀՀ նախագահն այս րոպեներին հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ
17:29
26 Փետրվարի 2021
ՀՀ նախագահն ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել է լարվածության թուլացման ուղիները
Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ
17:23
26 Փետրվարի 2021
ԵՊՀ–ն անցնում է առկա ուսուցման, հայտնի է ամսաթիվը
Վերջ օնլայնին. ԵՊՀ–ն անցնում է առկա ուսուցման, հայտնի է ամսաթիվը
17:10
26 Փետրվարի 2021
Ինչի՞ մասին են խոսել Պուտինն ու Փաշինյանը. Պեսկովը մեկնաբանել է ՀՀ կառավարության հաղորդագրությունը
Ինչի՞ մասին են խոսել Պուտինն ու Փաշինյանը. Պեսկովը մեկնաբանել է ՀՀ կառավարության հաղորդագրությունը
16:35
26 Փետրվարի 2021
Ի՞նչ է սպասվում Հայաստանին կանոնական ռազմական հեղաշրջման դեպքում, մեկնաբանում է ռուս փորձագետը
Ի՞նչ է սպասվում Հայաստանին կանոնական ռազմական հեղաշրջման դեպքում, մեկնաբանում է ռուս փորձագետը
16:04
26 Փետրվարի 2021
Աննա Հակոբյանին զոհվածի ընտանիքը չի ընդունել, ի՞նչ է խոսել Փաշինյանը Պուտինի հետ և թավիշի վերջը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Աննա Հակոբյանին զոհվածի ընտանիքը չի ընդունել, ի՞նչ է խոսել Փաշինյանը Պուտինի հետ և թավիշի վերջը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:03
26 Փետրվարի 2021
ՀՀ նախագահը նախատեսում է հանդիպել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ
ՀՀ նախագահը նախատեսում է հանդիպել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ
23:20
25 Փետրվարի 2021
NetBlocks ինտերնետի մոնիտորինգային կենտրոնն ինտերնետի խափանումներ է գրանցել Հայաստանում` քաղաքական անկայունության ֆոնին
NetBlocks ինտերնետի մոնիտորինգային կենտրոնն ինտերնետի խափանումներ է գրանցել Հայաստանում` քաղաքական անկայունության ֆոնին
21:17
25 Փետրվարի 2021
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
21:10
25 Փետրվարի 2021
Փաշինյանը զանգել է Պուտինին
ՀՀ վարչապետը զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
19:38
25 Փետրվարի 2021
Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)
Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԹԱՐՄԱՑՎՈՂ
19:28
25 Փետրվարի 2021
Ucom–ի ձայնային ծառայություններից օգտվողները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, ընկերությունից պարզաբանում են
Ucom–ի ձայնային ծառայություններից օգտվողները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման  ծառայություններից օգտվելիս, ընկերությունից պարզաբանում են