«Ծառուկյանը միակ մարտիկն է, որը կարող է դիմակայել Մախաչևին»․ MMA–ի լեգենդար դատավոր Մակքարթի

16.01.2025, 13:08
MMA-ի ամենահեղինակավոր մրցավարներից Ջոն Մակքարթին հայտարարել է, որ այս պահին Արման Ծառուկյանը միակ մարտիկն է, ով կարող է դիմակայել Իսլամ Մախաչևին
«Ծառուկյանը միակ մարտիկն է, որը կարող է դիմակայել Մախաչևին»․ MMA–ի լեգենդար դատավոր Մակքարթի

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ MMA-ի ամենահեղինակավոր մրցավարներից Ջոն Մակքարթին հայտարարել է, որ այս պահին Արման Ծառուկյանը միակ մարտիկն է, ով կարող է դիմակայել Իսլամ Մախաչևին։

«Ավելի լավ մենամարտի մասին նույնիսկ խնդրել չէր կարելի։ Իսլամն ապացուցել է, որ նա անհավանական չեմպիոն է։ Բայց եթե որևէ մեկը կարող է ոճային առումով նրան դիմակայել, դա Ծառուկյանն է։ Արմանը կարող է հաղթահարել Մախաչևին։ Նա դարձել է ավելի խելացի որպես մարտիկ»,- ասել է Մակքարթին YouTube-ի իր ալիքում, փոխանցում է ՌԲԿ-ն։

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Ալջամեյնա Սթերլինգի կարծիքով՝ Ծառուկյանը կարող է հաղթել UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոնի կոչման համար պայքարում։

«Ծառուկյանը շատ մեծ պոտենցիալ ունի Մախաչևի հետ մենամարտում անհավանական արդյունք գրանցելու համար։ Եվ ես դա կարող եմ ասել միայն այն բանի հիման վրա, ինչ մենք տեսանք Իսլամի հետ նրա առաջին մենամարտում, թեև նա այդ ժամանակ ընդամենը 22 տարեկան էր»,- Սթերլինգի խոսքերն է մեջբերում MMA News պորտալը։

Հունվարի 19-ին Լոս Անջելեսի UFC 311-ում Ծառուկյանը կմենամարտի թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Մախաչևի դեմ։