ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով հայտնի երգիչ Հայկոյի նախկին կինն է, Facebook–յան իր էջում անդրադարձել է Հայկոյի ծանր վիճակի մասին։
Նշենք, որ Հայկոյի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նա այժմ հիվանդանոցում է, վիճակը ծանր է։ Որոշ տեղեկություններով, Հայկոն միացված է արհեստական շնչառության սարքին, բայց այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։
«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ,սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Ինչպես նաև Արմանը (Հայկոյի և Անահիտի որդին, խմբգր.) տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի: Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ», – նշել է Սիմոնյանը:–0–