Ծանր «հարվածներ»՝ իշխանություններին․ ՀՀԿ-ն ակտիվ գործունեության է պատրաստվում. ԶԼՄ

24.06.2020, 11:25
Ծանր «հարվածներ»՝ իշխանություններին․ ՀՀԿ-ն ակտիվ գործունեության է պատրաստվում
Ծանր «հարվածներ»՝ իշխանություններին․ ՀՀԿ-ն ակտիվ գործունեության է պատրաստվում. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում ՀՀԿ-ն շատ ակտիվ գործունեություն է պատրաստվում ծավալել:

Загружается новость ... "Лево"

Ինչպես գրում է թերթը, նախկին իշխող կուսակցությունը պատրաստվում է դիմել գրեթե բոլոր եվրոպական կառույցներին, որպեսզի դրսի կառույցներն ու ազդեցության օղակները կոշտ արձագանքեն նախօրեին խորհրդարանում ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծին:

ՀՀԿ-ականները մտադիր են ամեն ինչ անել` իշխանություններին ծանր «հարվածներ» հասցնելու համար միջազգային կառույցների շուրթերով:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին այդ հարցով: Ի պատասխան՝ Աշոտյանը հայտարարել է. «ՀՀԿ-ն Հայաստանի ամենամիջազգայնացված քաղաքական կուսակցությունն է, ամենալայն ու խոշոր կապերով ինչպես եվրոպական, այնպես էլ համաշախարհային քաղաքական ընտանիքներին անդամակցության, անկախ մեր արտախորհրդարական կարգավիճակից՝ այդ կապերը շարունակվում են: Բնական է, որ մենք մեր տեսակետները հայտնել ենք նաև այս քաղաքական օրակարգի և վերջին զարգացումների հետ կապված, ինչպես նաև ԱԺ-ում տեղի ունեցած ուզուրպացիայի հերթական փուլի կապակցությամբ, մենք պաշտոնական տեղեկություն տվել ենք դրա մասին և այն ներկայացրել ենք նաև ինչպես մեր եվրոպական գործընկերներին, այնպես էլ միջազգային քաղաքական ընտանիքներին»:–0–