COVID-19-ի հակառեկորդները շարունակվում են, ՍԴ–ի շուրջ քաոս է, հայտնի դերասանի անժամանակ մահը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
27.06.2020,
09:00
COVID-19-ի հակառեկորդները շարունակվում են, ՍԴ–ի շուրջ քաոս է, հայտնի դերասանի անժամանակ մահը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հունիսի 22–26)։
- Հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված: Փաշինյանը հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ, ԲՀԿ–ն էլ դիմեց ՍԴ։ Միաժամանակ հայտնի դարձավ, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավորներից ևս մեկն արձակուրդ են գնացել։
- ԱԺ–ում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվն ավելանում է։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի համաճարակի իմաստով Հայաստանը նոր հակառեկորդներ է սահմանում, և Հայաստանի Հանրապետությունը 1մլն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Դրա կապակցությամբ առաջիկայում ներդրվելու են ավելի խստացված կանոններ։
- Ծիծեռնակաբերդի մոտակայքում բռնկվել էր խոշոր հրդեհ, որի մարման աշխատանքներին մասնակցում էր ավելի քան 120 փրկարար։