Բնակիչներին հորդորում են փակել պատուհաններն ու պատշգամբի դռները
07.08.2024,
14:16
Երևանի վարչական շրջաններից մեկի բնակիչներին հորդորում են փակել պատուհաններն ու պատշգամբի դռները
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 00:00-04։00, Աջափնյակ վարչական շրջանում՝ Բուենոս Այրեսի այգում, Հալաբյան և Մարգարյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ(վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան եւ հակասնկային քիմիական պայքար)։
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշված է հաղորդագրության մեջ։

