ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ազգային–ժողովրդավարական «Բևեռը» երկրորդ ակցիան է անցկացնում` «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» և երթով շարժվել է դեպի Երևանում ՌԴ դեսպանատուն։
«Իրավիճակի գլխավոր մեղավորը Մոսկվայի կողմից վերահսկվող Երևանի վարչակազմն է, այսօր մենք գնում ենք ՌԴ դեսպանատուն՝ ասելու, որ այս իրավիճակից ելքը հայ ժողովրդի սուբյեկտավորումն է և ճիշտ դաշնակիցների ընտրությունը»,- ասաց շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ որպես դաշնակից տալով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի անունները։
Հունվարի 8-ին նրանք առաջին ակցիան էին անցկացրել Գյումրիում՝ փորձելով արգելափակել 102-րդ ռուսական ռազմաբազան՝ ի նշան Լաչինի միջանցքի արգելափակման հարցում Ռուսաստանի Դաշնության անգործության դեմ բողոքի։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ, բերման ենթարկվեց 65 ակտիվիստ։
Մասնակիցները պահանջում են Ռուսաստանից հեռանալ տարածաշրջանից, իսկ Արցախում տեղակայվեն միջազգային խաղաղապահներ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում