ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` հայտնելով բարի լուր։
«Վաղը ջերմաստիճանը 3-4 աստիճանով նվազում է։ Մեծ բան չէ, բայց դե սրտահովանք է», – նշել է օդերևութաբանը։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հուլիսի 25-ին, 27-28-ը հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կնվազի 3-4 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում հուլիսի 25-ին, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 26-ին, 29-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կանխատեսվում է +35...+37 աստիճան, գիշերը` +20...+22, հուլիսի 26–ին ցերեկը սպասվում է +33....+35, գիշերը` +20...+22։–0–