Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ–ն՝ Ռյիսիի՝ ՀՀ նախատեսված այցի մասին

20.05.2024, 14:48
ТАСС-ը գրել է, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է
Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ–ն՝ Ռյիսիի՝ ՀՀ նախատեսված այցի մասին
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ТАСС-ը գրել է, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։

«Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկատվություն»,- «Լուրերի» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը և մի քանի այլ անձինք։

Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահը։