-273
Եղանակը Երևանում
Հայ

Բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում. ԿԳՄՍՆ

13:05
01 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա են ուսուցիչների թափուր հաստիքներ, և առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։

Համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

ԿԳՄՍ նախարարի հրամաններով մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակած ծրագրերը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը՝ իբրև վերապատրաստող կազմակերպություն:

Կից՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կիրարկումն ապահովող ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 29-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի կողմից ներկայացված մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագիրը և դրա ուսումնաթեմատիկ պլանը երաշխավորելու մասին» թիվ 1387-Ա/2 և 2022 թվականի մայիսի 31-ի ««Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը որպես մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ տրամադրող կրթական ծրագրով դասընթաց իրականացնող կազմակերպություն երաշխավորելու մասին» թիվ 1039-Ա/2 հրամանները։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:53
29 Սեպտեմբերի 2022
ՀՀ–ում պլանային վարժական հավաքներ կանցկացվեն
ՀՀ–ում պլանային վարժական հավաքներ կանցկացվեն
14:18
29 Սեպտեմբերի 2022
Փաշինյանը լուծում է առաջարկում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների իրավիճակում
Փաշինյանը լուծում է առաջարկում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների իրավիճակում
13:12
29 Սեպտեմբերի 2022
FLYONE ARMENIA-ն կմեկնարկի Երևան–Միալ–Երևան չվերթեր
FLYONE ARMENIA-ն կմեկնարկի Երևան–Միալ–Երևան չվերթեր
13:04
29 Սեպտեմբերի 2022
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 250մլն դոլարի սպառազինության խոշոր խմբաքանակ, այդ թվում` հրթիռներ և արկեր
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 250մլն դոլարի սպառազինության խոշոր խմբաքանակ, այդ թվում` հրթիռներ և արկեր
11:43
29 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանը նախօրեին հարվածել է ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանումների ուղղությամբ. Փաշինյան
Ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել,  գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում
10:55
29 Սեպտեմբերի 2022
Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի վերջին սադրանքին
Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի վերջին սադրանքին
10:50
29 Սեպտեմբերի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
23:16
28 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ. ՊՆ
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ
20:32
28 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանը խոշոր չափի զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը խոշոր չափի զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
13:04
28 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին, քաղաքացիական զոհերի և անհետ կորածների ընտանիքներին աջակցելու նախագիծ է շրջանառվում
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին, քաղաքացիական զոհերի և անհետ կորածների ընտանիքներին աջակցելու նախագիծ է շրջանառվում
10:15
28 Սեպտեմբերի 2022
Հայ զինծառայող է հայտնաբերվել է. նա համարվում էր անհայտ կորած Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհայտ կորած համարվող զինծառայող է հայտնաբերվել
12:03
27 Սեպտեմբերի 2022
Wizz Air լոուքոսթերը մեկնարկել է Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերը
Wizz Air լոուքոսթերը մեկնարկել է Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերը