Բանակի ռեսուրսները կարող են բավարար չլինել. Տոնոյանը պարզաբանել է աշխարհազորի ձևավորման նպատակը
28.08.2020,
20:21
Բանակի ռեսուրսները կարող են բավարար չլինել. Տոնոյանը պարզաբանել է աշխարհազորի ձևավորման նպատակը
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհազորի ստեղծումը որևէ ձևով լայնամասշտաբ պատերազմի նշան չէ, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Դա ուղղակի հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին», – նշել է նախարարը։
Հարցին, թե շատերը հարց են հնչեցնում, թե արդյոք մեր բանակի ռեսուրսները բավարար չեն, որ աշխարհազորի անհրաժեշտություն է ծագել, նախարարը պատասխանել է, որ մեր ակտիվ բանակի ռեսուրսները իհարկե կարող են բավարար չլինել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25–ին հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որը սահմանում է Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները։–0–