526.81
7.46
477.4
+11
Եղանակը Երևանում
Հայ

Բացվեց Ամերիաբանկի «Էջմիածին» նոր մասնաճյուղը

18:16
15 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բացվեց Ամերիաբանկի «Էջմիածին» նոր մասնաճյուղը։

Սա մարզային ցանցում Բանկի թվով ութերորդ մասնաճյուղն է, որն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղում մինչև 2020թ. հունվարի 31–ը ներառյալ։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, «Էջմիածին» մասնաճյուղում կառաջարկվեն հատուկ սակագներ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։

«Հաշիվ բացելու դեպքում մենք նոր իրավաբանական անձանց կտրամադրենք Ինտերնետ Բանկինգի և Մոբայլ Բանկինգի ծառայություններ, Business տեսակի քարտ` մեկ տարվա անվճար սպասարկմամբ։ Բացի այդ, ընկերության երկու ղեկավարին  կտրամադրվեն մեկական դեբետային կամ կրեդիտային քարտեր` մեկ տարվա անվճար սպասարկմամբ», – նշեց նա։

Բարսեղյանի խոսքով, նոր ֆիզիկական անձանց համար հաշիվ բացելու դեպքում ևս կտրամադրվեն  Ինտերնետ Բանկինգի և Մոբայլ Բանկինգի ծառայություններ` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, նրանց նաև կտրամադրվի մեկ դեբետային կամ կրեդիտային քարտ (բացառությամբ Platinum կամ Infinite տեսակի քարտերի)` մեկ տարվա անվճար սպասարկմամբ։

Մասնաճյուղերի ցանցի ընդլայնում

Բարսեղյանն ընդգծեց, որ Ամերիաբանկը շեշտադրում է նոր մասնաճյուղերի բացումը ոչ միայն Երևանում, այլև մարզերում` տրամադրելով ծառայությունների և պորդուկտների լայն շրջանակ` սկսած բիզնես–վարկավորումից և ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերից, մինչև ավանդական ծառայություններ և հնարավորություններ` գործառնություններ կատարելու համար։

«Վերջին շրջանում Ամերիաբանկն ընդլայնել է գործունեության մասշտաբները երկրի մարզերում, և մասնաճյուղի բացումն Էջմիածնում այդ ռազմավարության մի մասն է։ Բանկի բոլոր մասնաճյուղերն ունիվերսալ են նրանով, որ տրամադրելու են մեր բոլոր ծառայություններն ու պրոդուկտները։ Բացի այդ, մասնաճյուղի բացումն Էջմիածնում թույլ կտա նոր մակարդակի վրա բարձրացնել սպասարկման որակը», – ասաց նա

Նոր ակցիաների լայն տեսականի

«2019թ.–ի սկզբից Ամերիաբանկը գրեթե ամեն ամիս ներկայացրել է նոր պրոդուկտներ, հատկապես թվային ծառայությունների գծով։ Մենք առաջինը Հայաստանում գործարկեցինք թվային վարկավորում սկզբից ֆիզիկական անձանց, իսկ հետո նաև իրավաբանական անձանց համար`այդ կերպ հնարավորություն ընձեռելով առցանց վարկ ստանալ, առանց բանկի մասնաճյուղ այցելելու», – նշեց Բարսեղյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ մինչև 2019թ.–ի վերջ Ամերիաբանկը հանդես կգա նոր առաջարկով, որը թույլ կտա բիզնես–վարկավորումը տեղափոխել թվային միջավայր:

«Այդ կերպ մենք կլուծենք փաստաթղթերով բանկ այցելելու անհրաժեշտության խնդիրը։ Կարծում ենք, որ այդ առաջարկը ծանրակշիռ նորարարական լուծում է ֆինանսական շուկայում, որն էականորեն կարագացնի վարկերի ձևակերպման գործընթացը, ինչը հարմար է հաճախորդներին», – ասաց նա։

Սոցիալական աջակցություն և պատասխանատվություն

Ինչպես լրագրողներին հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Ամերիաբանկի մասնաճյուղի բացումը կոչված է խթանել տնտեսական ակտիվությունը քաղաքում` դյուրացնելով հասանելիությունը բանկային ծառայությունների նկատմամբ։

«Մասնաճյուղի բացման շնորհիվ Էջմիածնի բնակիչները ստիպված չեն լինի գնալ Երևան` բանկային գործառնություններ կատարելու համար։ Բացի այդ, արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մասնաճյուղը փոքր նախագծերի միջոցով կաջակցի մեր քաղաքային համայնքի կյանքին», – ասաց նա։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյաննն իր հերթին ընդգծեց, որ Ամերիաբանկի մասնաճյուղն Էջմիածնում առաջինն է ոչ միայն իր ղեկավարած մարզում, այլև Արարատյան դաշտավայրի ողջ տնտեսական գոտում, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար։ 

Նրա խոսքով, բանկը կարող է մեծ աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսական ոլորտում տեղական բիզնեսի սուբսիդավորման ծրագրերի կազմակերպման գործում։

«Մասնաճյուղը կարող է դյուրացնել մարզի բնակիչների համար համաֆինանսավորման ապահովման և սուբսիդավորման գործընթացը։ Բացի այդ, այն թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել տարբեր սոցիալական ծրագրեր», – ասաց նա։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը բազմիցս արժանացել է Euromoney, Global Finance, The Banker միջազգային ֆինանսական մրցանակներին։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:44
13 Նոյեմբերի 2019
Երևանում երթուղայինի վարորդները հրաժարվել են սպասարկել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն. քաղաքապետարանն արձագանքել է (ՖՈՏՈ)
Մարդ լինելն առողջությանը վնաս չէ. Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Facebook–ում իր խնդրի մասին ահազանգող քաղաքացուն։
10:45
13 Նոյեմբերի 2019
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու:
08:00
13 Նոյեմբերի 2019
Երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները։
21:54
12 Նոյեմբերի 2019
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել:
19:01
12 Նոյեմբերի 2019
Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից
Զավեշտալի պատմություն. Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից:
18:50
12 Նոյեմբերի 2019
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է (ՖՈՏՈ)
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է:
16:11
12 Նոյեմբերի 2019
Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը (ՎԻԴԵՈ)
Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը:
13:36
12 Նոյեմբերի 2019
Արսեն Բաբայանը կազատվի կալանքից
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կազատվի կալանքից։
12:28
12 Նոյեմբերի 2019
«Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը (ՎԻԴԵՈ)
Լարված իրավիճակ ԱԺ–ում. «Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը
10:35
12 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել:
08:00
12 Նոյեմբերի 2019
Երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները։
21:42
11 Նոյեմբերի 2019
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը: