Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից (ՎԻԴԵՈ)

28.07.2021, 21:47
Ներկայացնում ենք բացառիկ կադրեր գիշերը հարձակման ենթարկված դիրքից․ՎԻԴԵՈ
Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Զինուժ Media-ն ներկայացրել է բացառիկ կադրեր հուլիսի 28-ի գիշերը հակառակորդի կողմից հարձակման ենթարկված դիրքից։

Загружается новость ... "Лево"

Տեսանյութում մեր հերոս տղաները ներկայացրել են, թե ինչպես են պաշտպանել սահմանն ու հակազդել հակառակորդի գրոհներին։

Հուլիսի 28-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ զինծառայող վիրավորվել է։ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ, որը հիմնականում կատարվում է։-0-