ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. ՀՀ-ում քրեական հեղինակությունը բերման ենթարկվել և տեղափոխվել ՔԿՀ (ՎԻԴԵՈ)

01.09.2021, 23:31
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. ՀՀ-ում քրեական հեղինակությունը բերման ենթարկվել և տեղափոխվել ՔԿՀ.ՎԻԴԵՈ
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. ՀՀ-ում քրեական հեղինակությունը բերման ենթարկվել և տեղափոխվել ՔԿՀ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հետախուզվողի վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ համատեղ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Загружается новость ... "Лево"

Օգոստոսի 30-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում հաշվառված 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Բյուրականում և բերման ենթարկվեց բաժին: Նա մեղադրվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար:

«Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով` քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող 35-ամյա տղամարդը ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որի անդամների հետ այս տարվա սկզբին կազմակերպել և իրականացրել է մի քաղաքացու առևանգում», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Քաղաքացուն, աչքերը կապած, տարել են անհայտ ուղղությամբ, նրա նկատմամբ գործադրել են ֆիզիկական բռնություն, պահանջել ու շորթման եղանակով ստացել են առանձնապես խոշոր չափի գումար: 

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-