438.46
4.38
402.63
+7
Եղանակը Երևանում
Հայ

Բացահայտվել են ՃՈ տեսուչի կողմից կատարված բազմաթիվ ապօրինություններ (ՎԻԴԵՈ)

20:20
12 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ոստիկանության ՆԱ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և իրականացված ծառայողական քննության արդյունքում ձեռք բերված տվյալներով բացահայտվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչներից մեկի այս տարվա ընթացքում կատարած ապօրինությունները, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Մասնավորապես, մի անձի խոստացել է 200 դոլարի դիմաց նրա որդու համար կազմակերպել «B» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը։   Պարզվել է նաև, որ նույն տեսուչը մի տղամարդուց վերցրել է 150 հազար դրամ՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը հաջող կազմակերպելու դիմաց։ Պարզվել է նաև, որ մի տղամարդ դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից։ Վերջինիս մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։ Վթարից հետո տեսուչը փոխել է մեքենաների դիրքը, վթարի իրադրությունը, այդպիսով՝ վթարի հարցում մեղավոր վարորդի ինքնությունը, ապա ՃՈ այլ աշխատակիցների հետ մեկնել է դեպքի վայր ու կազմակերպել հիշյալ մեխանիզմով վթարի դեպքի հաշվառումը։ Բացի այդ, նույն տեսուչը, տեղեկանալով, որ ճանապարհային ոստիկանները պատրաստվում են մի անձի նկատմամբ կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, զանգել է ճանապարհային ոստիկաններին ու միջամտել նրանց գործողություններին՝ խնդրելով արձանագրություն չկազմել։ Պարզվել է նաև, ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է մի տղամարդու մեքենան, որի դիմապակին եղել է թաղանթապատված, իսկ վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Տեսուչը զանգել է ճանապարհային ոստիկանին ու պայմանավորվել, որ արձանագրություն կազմվի ոչ թե վարորդի այլ ուրիշ անձի անվամբ։ Մեկ այլ դրվագով նույն տեսուչը, տեղեկանալով, որ մի անչափահաս, չունենալով  տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, բախվել է կայանված ավտոմեքենայի։ Վթարից հետո տեսուչը նրա հոր հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, կայանված մեքենան նորոգելու պայմանով, վթարը չարձանագրելու վերաբերյալ։

Ծառայողական քննության նյութերը ՆԱՎ-ից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայության, որտեղ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ
13:41
15 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԳ նախարար
Միրզոյանը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի
11:59
15 Մարտի 2024
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան
Սուրենյանը հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ
11:30
15 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ