575.78
6.71
487
+26
Եղանակը Երևանում
Հայ

Բացահայտ կեղծիք է ԼՂ-ից հայկական զորամիավորումների դուրսբերման մասին Ադրբեջանի պնդումները․ԱԳՆ

23:03
11 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ, նշվում է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ 

Թիրախավորվել են նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակավայրերը։ 

«Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Հարկ ենք համարում նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը հստակ սահմանում է. «...կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Մինչդեռ ադրբեջանական զորամիավորումները հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին», - նշվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ 

Ներկայումս ադրբեջանական կողմը նույնպես փորձում է նոր դիրքեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում՝ տարբեր զինատեսակներով այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով հայ դիրքապահներին։ 

Նմանօրինակ վերջին միջադեպը տեղի է ունեցել այսօր Մխիթարաշեն և Շոշ գյուղերի մերձակայքում։ Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից բացահայտ կեղծիք է։ 

«Ստեղծված իրավիճակում Արցախի Պաշտպանության բանակը, որը ձևավորվել է Արցախի ժողովրդի կողմից 90-ականներին և վերջին 30 տարիներին անվտանգության առանցքային գործոն է հանդիսացել, այսօր էլ ՌԴ խաղաղապահների հետ ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը և կյանքի իրավունքը: Առանց Պաշտպանության բանակի Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել իր պատմական հայրենիքում և Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է», - նշվում է հայտարարության մեջ: 

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, որոնք հստակորեն մատնանշված են հայտարարությունում։ Հայկական կողմն ամբողջովին կատարել է հայտարարության այս կետերը՝ մինչդեռ Ադրբեջանը սրան արձագանքել է այդ նույն տարածքներից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և այնտեղ ապօրինի տեղակայմամբ։

Մայիսի 12-ից սկսված Հայաստանի Հանրապետության դեմ այս ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը։ 

«Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը և արձանագրված խախտումների հետևանքների վերացումը այդ թվում՝ հրադադարի անվերապահ պահպանումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը կարող են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար», - նշում են ԱԳՆ-ից։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:18
16 Սեպտեմբերի 2021
Մի սխրագործության պատմություն. Շավարշ Կարապետյան՝ մենամարտ մահվան հետ
Նա արեց անհնարինը. Շավարշը միայնակ 10 մետր խորությունից դուրս բերեց 46 մարդու, ովքեր արգելափակվել էին Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսում.ՖՈՏՈ
12:09
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանցիներն Ամանորին կհանգստանան ընդամենը 3 օր
Հայաստանցիներն Ամանորին կհանգստանան ընդամենը 3 օր
11:56
16 Սեպտեմբերի 2021
Ավանեսյան. թեստավորումը կարող էինք դնել 3 կամ 4 օրը մեկ, բայց սարքել ենք ամիսը 2 անգամ (ՎԻԴԵՈ)
Ավանեսյանը նշում է, որ թեստավորումը կարող էին դնել 3 կամ 4 օրը մեկ, բայց սարքել ենք ամիսը 2 անգամ.ՎԻԴԵՈ
11:22
16 Սեպտեմբերի 2021
ՀՀ–ում դատապարտյալի հետանցքից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել է մկրատի կոտրած ծայր և 2 ներարկիչ (ՖՈՏՈ)
ՀՀ–ում դատապարտյալի հետանցքից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել է մկրատի կոտրած ծայր և 2 ներարկիչ.ՖՈՏՈ
11:10
16 Սեպտեմբերի 2021
ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել
10:57
16 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 764 նոր դեպք, 506 մարդ առողջացել է, 19 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 764 նոր դեպք, 506 մարդ առողջացել է, 19 մարդ մահացել է
10:00
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում կանցկացվի Armenian Business Forum (ՎԻԴԵՈ)
Ֆորումը կդառնա համագործակցության հարթակ Ռուսաստանի և Հայաստանի հայ ձեռներեցների համար և կստեղծի նոր բիզնես համայնք.ՎԻԴԵՈ
23:42
15 Սեպտեմբերի 2021
Պատերազմի հետևանքով, վերջին տվյալներով, կա 243 անձ, որոնց գտնվելու վայրն անհայտ է.Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմի հետևանքով, վերջին տվյալներով, կա 243 անձ, որոնց գտնվելու վայրն անհայտ է
21:54
15 Սեպտեմբերի 2021
2000-ականների մեկնարկից Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը.Փաշինյան
Փաշինյանի խոսքով, Հայաստանը բանակցել է տասը և ավելի տարի, հստակ արձանագրվել է, որ Զանգելանի, Ղուբաթլուի և մյուս շրջանները պետք է վերադարձվեին Ադրբեջանին
21:13
15 Սեպտեմբերի 2021
ԱԳՆ-ն կապի մեջ է Իրանի գործընկերների հետ, փորձ է արվում համատեղ ջանքերով իրավիճակը կայունացնել․Պապիկյանը՝ Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակի մասին
Պապիկյանն անդրադարձել է տեղեկություններին այն մասին, թե ադրբեջանցիներն այսօր իրանցի երկու վարորդի են ձերբակալել  Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում
19:35
15 Սեպտեմբերի 2021
Զինվորին գտել են կախված, մյուսը կրակել է զինակցի վրա,կրակոցներ են հնչել, հրամանատարին կալանավորել են.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Զինվորին գտել են կախված, մյուսը կրակել է զինակցի վրա,կրակոցներ են հնչել, հրամանատարին կալանավորել են.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
19:23
15 Սեպտեմբերի 2021
Շուրջ 52 մլրդ դրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամից փփոխանցվել է պետբյուջե. Փաշինյանը պարզաբանել է, թե գումարը որտեղ է ծախսվել
Շուրջ 52 մլրդ դրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամից փփոխանցվել է պետբյուջե. Փաշինյանը պարզաբանել է, թե գումարը որտեղ է ծախսվել