«Բա 98 թվին, որ գալիս էիք իշխանության, Ղարաբաղին բանակցությունների սեղանից դուրս թողնելու ժամանակ, էն ժամանակ Արցախ չէ՞ր, հայրենիք չէ՞ր, հերիք եղավ, բոլ եղավ». Փաշինյանը հունից դուրս եկավ (ՎԻԴԵՈ)
19:44
27 Հոկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովում, և այս դահլիճում անընդհատ խոսվում է Արցախի սուբյեկտայնության նվազման մասին:
Այս մասին Ազգային ժողովում կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանին։
«Ես զարմանում եմ, որ այդ մասին «Հայաստան» դաշինքն է խոսում ընդհանրապես։ Կներեք, դուք չէի՞ք, որ Արցախին բանակցային սեղանից դուրս թողեցիք 1998 թ.-ին։ Եվ դա միջազգայնորեն արձանագրված փաստ է։ Կներեք, որ ասում եք՝ Արցախի տարածքի 72 %-ը օկուպացված է, բա էդ 72%-ը, որ ձեր իշխանության օրոք բանակցության սակարկության առարկա էր, և դուք դրա մասին գիտեիք, բա ինչու՞ ձայն չէիք հանում։ 30 տարի բանակցել են՝ ոնց վերադարձնեն դա, հիմա եկել ասում են՝ 72%-ն օկուպացված է»,-ասաց վարչապետը:
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով «Հայաստան» խմբակցությունը 2010 թ.-ի Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքին կողմ էր քվեարկում, որտեղ գրված է, որ Փելա սարի էն վերևով անցնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանը:
«Հիմա հարց՝ ինչու էիք կողմ քվերակում։ Վերջերս քննարկման ժամանակ մեր մասնագետները շատ հետաքրքիր բան ասեցին՝ ընդհանրապես ի՞նչ կապ ունի Ադրբեջանի սահմանը: Գրեիք, որ ստեղ Շուռնուխ գյուղն է, վարչական սահմանն ավարտվում է ՀՀ պետական սահմանին, ինչի՞ եք գրել՝ Ադրբեջանի: 30 տարի բանակցել են՝ ոնց վերադարձնեն, հիմա էկել ասում են՝ Արցախի 72 տոկոսը օկուպացված է: Մի անգամ հայտարարություն արե՞լ եք դրա մասին: Բա էդ ինչի՞ չեք ասել, որ մեր կարծիքով՝ դավադրություն է կազմակերպվում, որովհետև իշխանությունը բացահայտ ասել է էդ ամեն ինչի մասին։ Մեզ էլ մեղադրում եք, ասում եք՝ ինչո՞ւ պատերազմը չեք կանգնեցրել, բա դուք չգիտեի՞ք, որ պատերազմը կանգնեցնելու գինը էդ բոլոր տարածքները վերադարձնելուն համաձայնություն տալն էր։ Առաջիկայում փաստերը կբացահայտվեն, կտեսնեք՝ ավելի շուտ կանգնեցրել ենք, թե չէ»-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
«Եվ, եթե դուք հիմա ասում եք, որ Արցախի Հանրապետության 72%-ը օկուպացված է, ուրեմն դուք 1998 թ.-ից մինչև 2016 թ.-ը, ձեր կուսակցությունը կոնկրետ բանակցելիս է եղել հայրենիքի 70%-ը հանձնելու մասին։ Եկել եք, սուբյեկտության մասին եք խոսում, բա 98 թվին, որ գալիս էիք իշխանության, Ղարաբաղին բանակցությունների սեղանից դուրս թողնելու ժամանակ, էն ժամանակ Արցախ չէր, հայրենիք չէր։ Բանտից թարմ դուրս էիք եկել, իշխանության էիք հասնում, Ղարաբաղի մասին մոռացել էիք։ Հերիք եղավ, բոլ եղավ»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը վերջում ընդդիմությանը հրավիրեց քննարկման։
«Եկեք խոսենք, իսկ ո՞վ է երբևէ խոսելուց հրաժարվել»,- եզրափակեց նա։–0–