ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն բանակցում են. նրանք կդիմե՞ն ՍԴ. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները բանակցում են միասնաբար Սահմանադրական դատարան դիմելու և խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների հարցը վիճարկելու հարցի շուրջ, գրում է «Ժամանակ» թերթը:
Սահմանադրության 169 հոդվածը պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդին՝ 27 պատգամավոր, հնարավորություն է տալիս նման հարցով դիմել ՍԴ: ԲՀԿ խմբակցությունը ունի 25 պատգամավոր, գումարած Տիգրան Ուրիխանյանը, 27 ստորագրություն ունենալու համար պետք է ևս մեկ պատգամավոր:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ չնայած քննարկումներին, քիչ հավանական է, որ այս երկու խորհրդարանական խմբակցությունները գնան նման քայլի, քանի որ վախենալու են, որ կմեղադրվեն նախորդ իշխանության կողմից ուղղորդվելու մեջ:-0-

