Ազատության հրապարակում լարված իրավիճակ է. բերման են ենթարկվել տասնյակ մարդիկ (ՈւՂԻՂ)
14:00
11 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Ազատության հրապարակում իրավիճակն ավելի է թեժանում։
Հիմա այնտեղ անցկացվոմ է 17 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը։
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը իր ելույթում հայտարարեց, որ հանրահավաքի նպատակն է հասնել վարչապետ Փաշինյանի հրաժարականին` ի նշան բողոքի Արցախի հարցով հայտարարության ստորագրման դեմ, որը նախատեսում է զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։
Загружается новость ... "Лево"
«Այսօր սկսվում է Հայրենիքի պաշտպանության շարժում։ Մենք կգնանք առաջ մինչև վերջ», – ասաց Վանեցյանը` կոչ անելով համաքաղաքացիներին միանալ հանրահավաքին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, հավաքված քաղաքական գործիչներն ու շարքային քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը` վանկարկելով «Նիկոլ հեռացիր», «Նիկոլ դավաճան»։
Ոստիկանությունը բերման է ենթարկել հանրահավաքի մի քանի մասնակցի։ Նրանց թվում են պատգամավորներ, հասարակական և քաղաքական գործիչներ, Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը և այլք։
Տարածքում են գտնվում նաև ԱԱԾ աշխատակիցներ։
Ոստիկանությունը բարձրախոսով զգուշացնում է քաղաքացիներին հեռանալ, քանի որ հանրահավաքների անցկացումն օրենքով արգելված է երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում։–0–
«Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի և մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը