Այսուհետ ցանկության դեպքում անձը կարող է պատվաստվել Sputnik V-ով, տարիքային շեմը հանվել է

01.07.2021, 10:11
Այսուհետ ցանկության դեպքում անձը կարող է պատվաստվել Sputnik V-ով, տարիքային շեմը հանվել է
Այսուհետ ցանկության դեպքում անձը կարող է պատվաստվել Sputnik V-ով, տարիքային շեմը հանվել է

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ նախկինում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Այսպիսով` Հայաստանում առկա COVID-19-ի դեմ բոլոր 3 պատվաստանյութերով` «ԱստրաԶենեկա», «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի), «Կորոնավակ», կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:-0-