Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու

10.12.2021, 13:53
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 10–ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու, նշվում է Երևանի մետրոպոլիտենի Facebook–յան էջում։

«Խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում», – հայտնում են մետրոպոլիտենից։

Նշվում է նաև, որ վճարային քարտերում առկա երթերը կարելի է օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։

«Պատճառած անհարմարությունների համար՝ կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը», – հայտնում են մետրոպոլիտենից։–0–