408.89
6.49
394.87
+5
Եղանակը Երևանում
Հայ

Այսօրվանից Հայաստանի բոլոր թոշակառուների թոշակն ավելանում է. կառավարությունը լրացուցիչ որոշում կընդունի

16:13
01 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակների բարձրացման հարցին:

«Դուք գիտեք, որ կառավարության նախորդ նիստերից մեկում որոշում ենք կայացրել կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ: Մեր նպատակադրումն այս փուլում թոշակներն առնվազն 3 000 դրամով ավելացնելն էր: Սակայն պարզվել է, որ թոշակառուների 97,5 տոկոսի թոշակն է սեպտեմբերի 1-ից բարձրանում առնվազն 3 000 դրամով, 6 400 թոշակառուի թոշակը գործող բանաձևով բարձրանում է 2 500 դրամով, իսկ 5300-ինը՝ 1 900 դրամով: Մենք քննարկում ունեցանք և գտնում ենք, որ ճիշտ են այդ դիտարկումները, մանավանդ մեր հայտարարությունների ֆոնին, և հարկ համարեցինք, որ 2500 և 5300 մեր սիրելի թոշակառուների համար լրացուցիչ որոշում կայացնել, որպեսզի սեպտեմբերի 1-ից, ինչպես խոստացել էինք, բոլորինը բարձրանա առնվազն 3000 դրամով»,- ասել է վարչապետը:

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որպեսզի խնդրին ավելի ինստիտուցիոնալ լուծում տրվի և օրենքով սահմանված հաշվարկման բանաձևով նման թյուրընկալումների առիթ չհանդիսանա, քննարկումների արդյունքում որոշվել է նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու նախագիծ մշակել: Այն նախատեսվում է սահմանել 31 600 դրամ, որը կերաշխավորի բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակի առնվազն 3000 դրամով բարձրացումը:

Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանն ուղղված կառավարության քայլերին, այդ թվում անկանխիկ առևտրի դեպքում կեսնաթոշակի 10 տոկոսի հետվճարի միջոցառմանը` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց նպատակադրումն այն է, որ պարենային զամբյուղի արժեքից ցածր թոշակ չլինի Հայաստանում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
21:15
30 Նոյեմբերի 2022
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
20:41
30 Նոյեմբերի 2022
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
20:28
30 Նոյեմբերի 2022
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել. ՖՈՏՈ
17:34
30 Նոյեմբերի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
14:53
30 Նոյեմբերի 2022
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը
13:41
30 Նոյեմբերի 2022
Ameria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը գործարկել է անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք` Ameria PhonePOS կամ ՀեռաPOS, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնը դարձնել POS տերմինալ և ստանալ վճարումներ ցանկացած վայրում` հարմար, արագ և հուսալի եղանակով
13:32
30 Նոյեմբերի 2022
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ
11:37
30 Նոյեմբերի 2022
Սկսվել է Ադրբեջանի կողմից վերադարձրած հայ զինծառայողների 13 դիերի նույնականացման գործընթացը. ՔԿ
Սկսվել է Ադրբեջանի կողմից վերադարձրած հայ զինծառայողների 13 դիերի նույնականացման գործընթացը
10:47
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել են համալիր ստուգումներ
ՊՆ-ն զգուշացնում է ԶՈւ-ում մեկնարկած համալիր ստուգումների մասին
10:15
30 Նոյեմբերի 2022
«Շենգավիթ» ԲԿ-ում 33-ամյա ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել. ԲԿ-ն հանդես է եկել պարզաբանմամբ
«Շենգավիթ» ԲԿ-ում 33-ամյա ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել. ԲԿ-ն հանդես է եկել պարզաբանմամբ
20:47
29 Նոյեմբերի 2022
Էջմիածնում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Էջմիածնում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը