421.35
5
386.38
+19
Եղանակը Երևանում
Հայ

Այսօրվանից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը գործում են շուրջօրյա. Վրաստան մուտքի կանոնները

13:50
15 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով, հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: 

Դեկտեմբերի 15-ից սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով: 

Ինչպես նշվում է դեսպանության Facebook–յան էջում, Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ` հետևյալ հղումով,  որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել մեկնողի վերաբերյալ հետևյալ տվյալները (ընտանիքով մեկնողների դեպքում դիմում-հայտը լրացվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առանձին՝ անկախ տարիքից). 

*Անուն

*Ազգանուն

*Անձնագրի համար

*Հեռախոսահամար

*Էլ. հասցե (դիմումը մուտքագրելուց հետո այս էլ. հասցեին ստացվում է թվային կոդ, որը պետք ներկայացնել վրացական սահմանային անցակետում)

*Քաղաքացիություն

*Բնակության երկիր

*Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց և այլն; տարանցիկ ուղևորները բնակության վայր դաշտում հասցեի փոխարեն նշում են TRANSIT բառը)

Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ ներկայացնելու, ինչպես նաև սահմանային անցակետը հատելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը։ 

Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար բացասական թեստի կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվում։ 

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ չպատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը չավարտված ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել հետևյալ պայմանով: 

1) Քաղաքացին սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր։ 

2) Վրաստանի սահմանային անցակետը հատելուց հետո 72 ժամվա ընթացքում քաղաքացին Վրաստանի տարածքում հանձնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ևս մեկ ՊՇՌ թեստ, հակառակ դեպքում նախատեսված է տուգանք 2000 վրացական լարիի չափով: Վրաստանում գտնվելու ընթացքում քաղաքացիները կարող են ժամը 9:00-21:00 ընկած ժամանակահատվածում զանգահարել Վրաստանի կառավարության թեժ գծին 144 հեռախոսահամարով և խնդրել իրենց հեռախոսահամարին ուղարկել մոտակա COVID-19 թեստավորման լաբորատորիաների հասցեները և հեռախոսահամարները պարունակող հաղորդագրություն: 

3) Եթե քաղաքացին Վրաստանում գտնվում է 72 ժամից պակաս ժամանակով (հաշվարկն իրականացվում է ցամաքային կամ օդային սահմանային անցակետով երկիր մուտք գործելուց մինչև ցամաքային կամ օդային ճանապարհով երկրի սահմանային անցակետով դուրս գալը), ազատվում է Վրաստանի տարածքում 72 ժամվա ընթացքում ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից: 

* Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ չպատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը չավարտած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր, կամ թեստի բացակայության դեպքում ՊՇՌ թեստ են հանձնում Բագրատաշեն կամ Բավրա սահմանային անցակետերում և մեկնում իրենց կեցավայր (տուն կամ հյուրանոց) պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև առավելագույնը 48 ժամվա ընթացքում ՊՇՌ հետազոտության պատասխանը ստանալը: ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից: 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամները Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած չլինելու և սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորման կիրառումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ենթարկվում են պարտադիր հոսպիտալացման կամ մեկուսացման` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով: 

Ինչպես նշվում է դեսպանության Facebook–յան էջում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները ցամաքային ճանապարհով Վրաստան կարող են մուտք գործել հետևյալ պայմանով: 

1) Քաղաքացին սահմանային ցամաքային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր: 

2) Քաղաքացին ցամաքային սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայումս քաղաքացիներին առաջարվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ բոլոր պատվաստանյութերը ընդունելի են նաև Վրաստանում): 

3) օդային ճանապարհով Վրաստան ժամանող քաղաքացիները թղթային տարբերակով ներկայացնում են միայն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր: 

* Սահմանային անցակետում Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր ներկայացրած ՀՀ քաղաքացիները Վրաստանի սահմանային անցակետը հատելուց հետո ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնելու պահանջից: 

** Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ազատվում են ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից, եթե սահմանային անցակետում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր)։

ՊՇՌ թեստի հավաստագիրը անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն` հետազոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով, որի վրա պետք է նշված լինի հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, նմուշառման տարեթիվը (օր, ամիս, տարի) և ժամը՝ ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով։ 

Պատվաստման հավաստագիրը անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն` պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով, որի վրա պետք է նշված լինի պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի)՝ ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակելով գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել նշված պատվաստման հավաստագրին ներկայացվող բոլոր պահանջները։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:55
14 Մայիսի 2023
Փաշինյանն ու Միշելը քննարկել են Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
00:28
14 Մայիսի 2023
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի հետ (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ. ՎԻԴԵՈ
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
22:36
12 Մայիսի 2023
Ադրբեջանի արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
Ադրբեջանի կողմից արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
12:40
12 Մայիսի 2023
Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
Նախօրեին Երևանի Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
10:58
12 Մայիսի 2023
Ադրբեջանն այսօր ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի ևս 2 վիրավոր, մեկի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի ևս 2 վիրավոր. ՖՈՏՈ
10:17
12 Մայիսի 2023
Վթար է. մինչև ժամը 16:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 16:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:01
12 Մայիսի 2023
ՊՆ-ն' սահմանին տիրող իրավիճակի մասին
Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ
19:05
11 Մայիսի 2023
Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ
Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ
16:07
11 Մայիսի 2023
Ավինյանը բացառել է «Նեմեսիսի» հուշարձանի ապամոնտաժումը
Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ, հայտարարել է Ավինյանը
14:24
11 Մայիսի 2023
Նոր տրոլեյբուսներից 4-ը արդեն Երևանում են (ՖՈՏՈ)
Երևանում են նոր տրոլեյբուսներից 4–ը. ՖՈՏՈ
13:21
11 Մայիսի 2023
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը Սոթքի հատվածում. ՊՆ
Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը