ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր մինչև ժամը 20:00-ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Կարա Մուրզա, Լազո, Կաշեգործներ, Դեղատուն, Նորագյուղ, Թ. Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսով, Լեո, Արգիշտի, Գետառ, Ն. Բունիաթյան, Վ. Սարգսյան փողոցների, Արշակունյաց 2, Զաքյան 1 նրբանցքների, Պարոնյան 1-16, Արշակունյաց 1-36/5, Մաշտոց 1-10, 15, Ագաթանգեղոս 1-7, Իսրայելյան 21, 34-39, Խորենացի 1-29, Զաքյան 1-10 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ըներության հայտարարության մեջ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում