ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր մինչև երեկոյան ժամը 7–ը ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոնի վարչական շրջանի մի շարք հասցեներում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 20-ին ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Դ.Դեմիրճյան 25-27/1 կենտ համարների, Մ.Սարյան 20-22/3 զույգ համարների, Արամի 5/1 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում