Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

17.07.2023, 10:51
Այսօր մինչև 18:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր մինչև 18:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 17-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախ, Երկաթուղայիններ 1-9 փողոցների, Գ.Նժդեհ 58 շենքի, Աճեմյան 2-րդ նրբանցքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-