ԵՐԵՎԱն, 10 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր մինչև 18:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 10-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան, Սիսակյան, Շինարարներ, Էստոնական, Հալաբյան փողոցների, Լենինգրադյան 2-2/3, 4-4Ա, 6-46/5 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։-0-