Այսօր մինչև 15։00–ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
11:43
24 Նոյեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր մինչև 15։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Մ.Սարյան 22-26/6շ., Դ.Դեմիրճյան 27-33/52 շ., Ֆրիկ, Կոնդ թաղամասի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–
Գումար խնայելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք և կամք, իսկ ներդնելու համար՝ ռիսկերը հավասարակշռելու և ներդրումային լավագույն գործիքներ ընտրելու հմտություն
Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում, որտեղ ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր