Այսօր կարող է հրաշք կատարվի և Երևանում ձյուն տեղա. Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, թե երբ Երևանում կարող է ձյուն տեղալ։
«Այսօր կարող է հրաշք կատարվի և Երևանում ձյուն տեղա սպասված», – նշել է օդերևութաբանը Facebook–յան իր էջում։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հունվարի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Հունվարի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում հունվարի 3-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +7...+9 աստիճան, գիշերը` -1...+1, վաղը ցերեկը կանխատեսվում է +7...+9, գիշերը`0...-2։–0–

