ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Մինչև ժամը 22։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 3-ին ժամը 13:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան, Սեբաստիա 78-86, Ծերենցի 3-7Ա, Արամ Մանուկյան 2-10, Րաֆֆու 23-39/9 շենքերի, Ջիվանի փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում