436.65
4.37
404.34
+4
Եղանակը Երևանում
Հայ

Այսօր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ Ադրբեջանին պաշտոնապես փոխանցել, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

12:04
09 Հունիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզում քարոզարշավի ընթացքում անդրադարձել է գերիների թեմային։

«Դուք գիտեք, որ երեկ մեր զինվորներից մեկը մոլորվել էր և ադրբեջանական կողմում էր հայտնվել։ Այս գիշերը զինվորը վերադարձել է, և ես սա շատ դրական քայլ եմ համարում և շատ կարևոր եմ համարում ընդհանրապես տարածաշրջանում և հայ–ադրբեջնական սահմանին լարվածության թուլացման առումով», - ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ երեկ հայտարարել է և այսօր էլ համապատասխան մարմիններին հանձնարարել է ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցել իր երեկվա առաջարկը, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու` մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։

«Բայց ես ուզում եմ, որ հանկարծ չմտածեք, թե սա միակ ուղղությունն է ու հուսահատ քայլ է մեր գերիների խնդիրը լուծելու համար։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ-շատ ինտենսիվ աշխատանք է տարվում։ Ես նույնիսկ հիմա չեմ ուզում այդ աշխատանքը գնահատել, հեռանկարները գնահատել, որովհետև այդ թեմայով մի նախադասություն, մի բառ ավել–պակաս ասելը կարող է չնախատեսված և ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որպեսզի Փաշինյանն իր որդուն` Աշոտին տա Ադրբեջանին ու փոխարենը վերադարձնի 20–25 գերի։ Փաշինյանն իր հերթին պատասխանել է, որ պատրաստ է որդուն տալ Ադրբեջանին բոլոր գերիների դիմաց։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով