406.42
6.59
396.12
+6
Եղանակը Երևանում
Հայ

Այսօր արդեն հնարավոր չէ օգտագործել Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը, քանի որ այն գտնվում է ադրբեջանական նշանառության տակ. Թաթոյան (ՖՈՏՈ)

18:42
13 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության անպատասխանատու աշխատանքի ու ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով այսօր արդեն հնարավոր չէ օգտագործել Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը, քանի որ այն ՀՀ կառավարությունը ևս կառուցվել է այնպես, որ գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների նշանառության տակ։ Այս մասին Facebook-յան իր էջում նշում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Հենց այս գիշեր՝ սեպտեմբեր 13-ին ադրբեջանական զինված ծառայողները թիրախավորել են այդ ճանապարհը, այդ թվում՝ շտապ բժշկական օգնության մեքենա։

«Այլընտրանքային ճանապարհը թիրախավորելով ու թույլ չտալով այն օգտագործել՝ ադրբեջանական զինված ծառայողները մտադրված հումանիտար ու մեկուսացման խնդիրներ են առաջացնում Սյունիքի քաղաքացիական բնակավայրերի, խաղաղ բնակիչների համար։ Սա այն ճանապարհն է, որը ՀՀ կառավարությունը սկսեց կառուցել Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների կողմից անօրինական արգելափակելուց հետո՝ ադրբեջանական զինծառայողներին հեռացնելու փոխարեն։ Ավելին, փոխվարչապետի, կառավարող խմբակցության պատգամավորների ու այլ պաշտոնյաների մակարդակով, հանուն սեփական քաղաքական ու անձնական շահերի, սկսվեց անպատասխանատու հայտարարությունների արշավ՝ հիմնավորելու համար, որ ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումը խնդիր չէ ու որ ճանապարհն անվտանգ է։

Այլընտրանքային ճանապարհը գովերգելու գործին միացել էր նաև Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ը՝ իր ռեպորտաժներով։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում մենք հավաքագրել էինք բոլոր խնդիրները, որոնք առաջանալու էին այլընտրանքային այդ ճանապարհը շահագործելուց հետո։

Փաստերով հիմնավորել էի, որ չի կարելի կառուցել ադրբեջանական թիրախի ներքո գտնվող ճանապարհ, որ իրականում խնդիրը պետք է լիներ ադրբեջանական հանցավոր զինված տեղակայումները հեռացնելը, այլ ոչ թե նրանց թիրախավորման տակ ճանապարհ կառուցելը՝ առանց մտածելու անվտանգության մասին։

Այդ ժամանակ դեռ Կապանի համայնքապետարանը Կառավարությանն իրավացիորեն առաջարկել էր, որպես միջանկյալ լուծում, կառուցել այլ տեղով անցնող ճանապարհ (անձամբ անցել բոլոր այդ տեղանքներով), որը բավական անվտանգ էր ու ռեսուրսների առանձնապես ներդրում էլ չէր պահանջում, բայց Կառավարությունը մերժել էր այդ առաջարկը՝ առանց որևէ պատճառաբանության։

Հրապարակում եմ ամիսներ առաջ արված լուսանկարներ, որտեղ երևում է ադրբեջանական զինված անօրինական տեղակայումները, Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհը և Կառավարության կողմից կառուցվող այլընտրանքային ճանապարհը», - նշել է Թաթոյանը

Նրա խոսքով, այս պահի դրությամբ հավաքված փաստերը նաև վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Կապան համայնքի Ներքին Հանդ, Շիկահող ու Սրաշեն գյուղերի ուղղությամբ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:34
12 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը մեկ ժամ շարունակ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը մեկ ժամ շարունակ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
22:08
11 Նոյեմբերի 2022
Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը
12:17
11 Նոյեմբերի 2022
Հայաստանում տեղում է առաջին ձյունը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում տեղում է առաջին ձյունը. ՎԻԴԵՈ
12:06
11 Նոյեմբերի 2022
Ադրբեջանն ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանն ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:41
10 Նոյեմբերի 2022
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին. ԱՆ-ն հայտարարություն է տարածել
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին. ԱՆ-ն հայտարարություն է տարածել
21:33
10 Նոյեմբերի 2022
Հայտնի է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ինքնությունը
Հայտնի է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ինքնությունը
15:27
10 Նոյեմբերի 2022
Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
15:23
10 Նոյեմբերի 2022
Flyone Armenia–ն թռիչքներ կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով
Flyone Armenia–ն թռիչքներ կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով
13:32
10 Նոյեմբերի 2022
Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին. Փաշինյան
Փաշինյանն այսօր հայտնեց, որ Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին
13:26
10 Նոյեմբերի 2022
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
12:33
10 Նոյեմբերի 2022
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության իրականացման լիցենզիա
Ֆինանսական ոլորտում ունենալով ավելի քան 28 տարվա փորձ՝ բանկ դառնալու նպատակով, կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում ակտիվորեն իրականացրել է լայնածավալ տրանսֆորմացիոն միջոցառումներ
11:47
10 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար