ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր «Զվարթնոց» օդանավակայան է ժամանեց Հայաստանի ազգային ավիափոխադրող Ֆլայ Արնայի առաջին ինքնաթիռը։
Ֆլայ Արնան Հայաստանի ազգային ավիափոխադրողն է և Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի (ANIF) և Air Arabia Group-ի համատեղ ձեռնարկությունն է:
«Սա սկիզբն է հայկական ավիացիայի նոր էջի, նոր որակի և նոր չափանիշների։ Ուզում եմ շնորհավորել Էյր Արաբիայի մեր գործընկերներին, ԱՆԻՖ-ի թիմին այս մեծագույն ձեռքբերման համար», - նշել է ԱՆԻՖ-ի նախագահ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-յան իր էջում:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL), ինչը Ֆլայ Արնա ավիաընկերությանը թույլ է տալիս սկսել գործունեությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում