Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է կես ամսվա նորմային հավասար ձյուն․ Սուրենյան

20.02.2025, 22:30
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային, հայտնել է Սուրենյանը
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է կես ամսվա նորմային հավասար ձյուն․ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային, հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում։

Նշենք, որ մայրաքաղաքում և հանրապետության այլ շրջաններում վաղ առավոտից ձյան ինտենսիվ տեղումները չեն դադարում։ Տեղացող ձյունը լուրջ խնդիրներ է առաջացրել մայրաքաղաքի տրանսպորտի երթևեկության համար, որը գրեթե կաթվածահար վիճակում է։