Այսօր Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը
19.02.2025,
11:16
Տոնը նշվում է փետրվարի 19–ին, և դա պատահական չէ։ Այդ օրը 1869 թվականին ծնվել է հայ Մեծ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։
Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008 թվականից Հայաստանի գրողների միության հանգուցյալ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ։
Տոնը նշվում է փետրվարի 19–ին, և դա պատահական չէ։ Այդ օրը 1869 թվականին ծնվել է հայ Մեծ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը։
Այդ օրն ամբողջ երկրով անցկացվում են տարբեր գրական միջոցառումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների և բանաստեղծների հետ։
Տոնի նպատակը երիտասարդ սերնդին պատմության և մշակույթի, ընթերցանության նկատմամբ սեր սերմանելն է։
Այդ օրվա տոնական ավանդույթներից մեկը մտերիմ մարդուն հետաքրքիր գիրք նվիրելն է։