Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

06.11.2024, 09:55
Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 6-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Մալաթիա–Սեբաստա վարչական շրջանի Շերամի, Օհանով, Սվաճյան փողոցների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։