ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս տարի Հանրապետության Հրապարակում տեղադրվող կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
«Հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում