+9
Եղանակը Երևանում
Հայ

Այս տարի Ծիծեռնակաբերդի շուրջ 3.5 հեկտար տարածք է կանաչապատվելու

12:16
07 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/.  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի համար Երևան քաղաքում կանաչ տարածքների հնարավորինս շատ լինելը առաջնային հարց է: Այդ առումով 2022 թ.-ի համար ՀՈԱԿ-ը ունի մի շարք ծրագրեր, որոնք օգնելու են ունենալ ավելի կանաչ Երևան:

Այս մասին ասյօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:

Արծվի Գրիգորյանի խոսքով՝ Ծիծեռնակաբերդում մոտ 8 հեկտար տարածքի կանաչապատում է սպասվում:

«Քանի որ այն միանգամից իրականացնելու հնարավորությունները մենք չունենք, այդ պատճառով որոշել ենք փուլային անել: Այս տարի մոտ 3.5 հեկտար տարածք ենք կանաչապատելու: Եվ´ ծառերի, և´ թփերի գնումներն արդեն հայտարարել ենք: Այս տարի Երևան քաղաքում և մեր ապասարկող գոտիներում պետք է տնկվի 4 000 նոր ծառ և 75 000 թփատեսակ»,-ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքներին դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը նշեց, որ կանաչապատում իրականացնելիս օգտագործվելու են և´ պտղատու, և´ դեկորատիվ ծառերի տեսակներ:

«Քանի որ հողային տարածքները շատ վատն են, մենք հողագիտական վերլուծություն ենք անցկացրել, և պարզվել է, որ հումուսի պարունակությունը շատ ցածր է: Ուստի այս տարի պայմանավորվածություն ենք ձեռք բերել քաղաքապետի հետ, որպեսզի Կոտայքի մարզից մեզ որոշակի հող տրամադրեն: Նոր հողախառնուրդի մեջ 1-2 տարի տնկիները կադապտացվեն և կսկսեն նորմալ աճել»,-ասաց դենդրոլոգը:

Նրա խոսքով՝ հատկապես անտառ-պուրակներ կանաչապատելիս օգտագործվում է մոտ 500 ծառ և 1500-2 000 թուփ:

«Այս տարի 2 260 ծառ և 3 000 թուփ կօգտագործվի Ծիծեռնակաբերդի տարածքի համար: Վայրի պտղատու ծառերի տեսակներից լինելու են նշենի, ծիրանենի, սալորենի, գեղազարդ ծառերի տեսակներից էլ կլինեն հացենի, արոսենի: Իսկ համալիր տանող աստիճանների աջ ու ձախ կողմերի համար նախատեսել ենք արևելյան սոսի, որը մեծ սախարթներ ունեցող ծառ է»,-ասաց նա:

Դենդրոլոգը նշեց, որ եթե այս տարի սկսեն կանաչապատման գործընթացը, ապա անտառ-պուրակներն իրենց վերջնական տեսքը կստանան մոտ 5-7 տարի հետո:

 «Բոլոր տնկիներն էլ մոտավորապես 2 մետրի սահմաններում տնկիներ են, և երբ սկսեն կանաչել, մարդիկ արդեն կտեսնեն: Հիմա իրականացնում ենք հողափոսերի փորումն ու ոռոգման համակարգի վերականգնումը: Այդ 3.5 հեկտարը պետք է ամեն ինչ անենք, որ այս տարի անպայման տնկենք ու պատրաստի ունենանք»,-ասաց նա:

Նա հավելեց նաև, որ այս տարի 3.5 հեկտարն են կանաչապատելու: Մյուս հատվածների մաքրման աշխատանքներն էլ սկսվել են, և հաջորդ աշնանից արդեն կանցնեն մյուս տարածքների կանաչապատմանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.