Այս պահին Հայաստանում գրիպով և ՍՇՎ-ով հոսպիտալացված է մոտ 600 մարդ, նրանց 95%-ը երեխաներ են. Ավանեսյան
05.01.2022,
13:16
Ավանեսյանը հայտնեց, որ այս պահին Հայաստանում գրիպով և ՍՇՎ-ով հոսպիտալացված է մոտ 600 մարդ, նրանց 95%-ը երեխաներ են
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այս պահին Հայաստանում գրիպով և ՍՇՎ-ով հոսպիտալացված է 595 մարդ, որոնց 95%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ:
«Գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում, ուստի արձակուրդները կնպաստեն, որպեսզի նվազման տեմպը շարունակվի», - ասաց նա:
Նախարարը պարզաբանեց, որ եթե նախորդ տարի գրանցվում էին գրիպի բացառիկ դեպքեր, այս տարի նոյեմբերից գրանցվում է զգալի աճ:
«Վերջին 10 օրվա ընթացքում գրիպով պայմանավորված իրավիճակը բավականին կայունացել է, որը կապված է ուսումնական արձակուրդների հետ: Հուսով եմ, որ կայունացման հետ նաև կունենանք որոշակի նվազում», - ասաց նա:
Ավանեսյանը նաև ավելացրեց, որ Իրավիճակը մահճակալների և ֆոնդի ապահովվածության առումով վերահսկելի է, և մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայել գրիպի շտամի շրջանառությանը:
Առողջապահության նախարարը նաև ընդգծեց, որ սեպտեմբերից Հայաստանում առկա են գրիպի դեմ պատվաստանյութեր, որոնք կորոնավիրուսի պատվաստանյութի հետ որևէ հակացուցում չունեն:
«Այն բավականին արդյունավետ է և օգնում է, որպեսզի խուսափենք նաև գրիպով հիվանդանալուց և ծանր ընթացքներից», - ասաց նա:-0-