578.91
6.34
492.4
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է. ՊՆ

15:34
13 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-յան իր էջում նոր մանրամասներ է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։

«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»,- գրել է նա։

Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման մասին                             

Загружается новость ... "Лево"
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:

Հայկական կողմից կորուստներ չկան: ՊՆ խոսնակի հաղորդմամբ, այսօր թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:24
19 Հոկտեմբերի 2020
Վարձկաններ Սիրիայից, Սասուն Միքայելյանի վիրավորումը և այլ կարևոր լուրեր՝ սահմանից (ՎԻԴԵՈ)
Վարձկաններ Սիրիայից, Սասուն Միքայելյանի վիրավորումը և այլ կարևոր լուրեր՝ սահմանից. ՎԻԴԵՈ
18:49
19 Հոկտեմբերի 2020
Վարչապետը շաբաթվա կտրվածքով Անվտանգության խորհրդի 2-րդ նիստն է հրավիրել՝ Ղարաբաղում իրադրության շուրջ
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ Ղարաբաղում իրադրության շուրջ
18:04
19 Հոկտեմբերի 2020
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է
14:16
19 Հոկտեմբերի 2020
Արցախցի կանայք պահանջում են միջազգային հանրությունից չլռել, նրանց հետ կհանդիպի ՄԱԿ–ի ներկայացուցիչը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արցախցի կանայք պահանջում են միջազգային հանրությունից չլռել, նրանց հետ կհանդիպի ՄԱԿ–ի ներկայացուցիչը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
19 Հոկտեմբերի 2020
Ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը, որը Թուրքիան «արգելափակել էր» հասավ Հայաստան (ՖՈՏՈ)
ԱՄՆ-ից մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռն անցավ Թուրքիայի օդային տարածքով և հասավ Հայաստան․ ՖՈՏՈ
12:00
19 Հոկտեմբերի 2020
Հայաստանը հարձակման տակ է. աշխարհահռչակ ռեփեր Puff Diddy–ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին (ՖՈՏՈ)
Հայաստանը հարձակման տակ է. աշխարհահռչակ ռեփեր Puff Diddy–ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին. ՖՈՏՈ
11:08
19 Հոկտեմբերի 2020
Կորոնավիրուսի 1722 թեստից 766–ը դրական է, մահացել է 10 մարդ. ԱՆ–ն մանրամասնում է
Կորոնավիրուսի 1722 թեստից 766–ը դրական է, մահացել է 10 մարդ. ԱՆ–ն մանրամասնում է
09:27
19 Հոկտեմբերի 2020
Գեղարքունիքում դպրոցներ են վնասվել Ադրբեջանի ԱԹՍ–ների հարվածների հետևանքով (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում դպրոցներ են վնասվել Ադրբեջանի ԱԹՍ–ների հարվածների հետևանքով. ՖՈՏՈ
11:42
18 Հոկտեմբերի 2020
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականությանը
11:00
18 Հոկտեմբերի 2020
Նոր հակառեկորդ․ ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1694 նոր դեպք, ընդհանուր՝ 64694
Նոր հակառեկորդ․ ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1694 նոր դեպք, 14 մարդ մահացել է
10:55
18 Հոկտեմբերի 2020
Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 17-ին համաձայնված հումանիտար զինադադարի խախտման վերաբերյալ
19:08
17 Հոկտեմբերի 2020
Հակառակորդի ԱԹՍ-ները նախորդ 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մի շարք բնակավայրեր` վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ (ՖՈՏՈ)
Հակառակորդի ԱԹՍ-ները նախորդ 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մի շարք բնակավայրեր` վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ. ՖՈՏՈ