Այց Սյունիք. ՌԴ դեսպանը ծանոթացել է ռուս և հայ սահմանապահների ծառայությանը (ՖՈՏՈ)
03.06.2021,
12:58
Այց Սյունիք. ՌԴ դեսպանը ծանոթացել է ռուս և հայ սահմանապահների ծառայությանը.ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հհունիսի 2-ից Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, հաղորդում է ՀՀ –ում ՌԴ դեսպանատունը:
Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս - Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:
«Մարզի մայրաքաղաք մուտք գործելիս Ս.Պ. Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գ.Ռ. Փարսյանը, ով դեսպանին ներկայացրել է քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–