625.16
7.18
515.68
+28
Եղանակը Երևանում
Հայ

«Այբ» հիմնադրամը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի գործողությունների վերաբերյալ

12:59
09 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Այբ» կրթական հիմնադրամը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ԿԳՄՍ նախկին նախարարի հայտարարությունների ու գործողությունների վերաբերյալ։ 

Ինչպես նշվում է «Այբի»« Facebook–յան էջում, Այբ» կրթական հիմնադրամը 2021 թվականի հունվարի 26-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս իր նկատմամբ շարունակվող փաստացի հետապնդումների վերաբերյալ։ Փետրվարի 1-ին շուրջ 100 էջանոց հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Հաղորդման համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններն ու որոշ գործողություններ, որոնց պատճառով, ի թիվս պետությանը հասցված վնասների, կասեցվել է նաև պետության և մի շարք բարերարների համատեղ ներդրումով ու ջանքերով ստեղծված Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի շրջանակում ավագ դպրոցներում պետք է ներդրվեր «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։ 

ՀՀ և Արցախի մի շարք դպրոցների սովորողներ զրկվեցին իրենց լեգիտիմ իրավունքից՝ այս ծրագրի միջոցով իրենց իսկ երկրում հայալեզու որակյալ անվճար կրթություն ստանալու, որը նրանց կապահովեր աշխարհի լավագույն բուհերի կողմից ճանաչվող դիպլոմով, որի օգնությամբ հայ երեխաները ոչ միայն կստանային որակյալ կրթություն, այլև առանց լրացուցիչ ջանքերի կարող էին սովորել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում։ 

«Տեղեկացնենք նաև, որ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցող պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ «Այբ» կրթական հիմնադրամի՝ ՀՀ վարչական դատարան ներկայացրած երկու հայցադիմումները վարույթ են ընդունվել, դատական նիստերը նշանակվել է 2021 թվականի հունիսի 11-ին։ Այս հանգամանքի վերաբերյալ գրությունը նույնպես ուղարկվել է գլխավոր դատախազին։ Մենք ապահովելու ենք առավելագույն թափանցիկություն, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի այս դատական գործընթացներից», – նշում են «ԱՅԲ»–ից։–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:41
16 Հունիսի 2021
Էրդողան-Ալիև պայթյունավտանգ հանդիպումը, Սյունիքի կրկեսն ու փոշմանած Դիանա Գասպարյանը.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ (ՎԻԴԵՈ)
Էրդողան-Ալիև պայթյունավտանգ հանդիպումը, Սյունիքի կրկեսն ու փոշմանած Դիանա Գասպարյանը.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ.ՎԻԴԵՈ
20:37
15 Հունիսի 2021
«Շոփ ամառ». Visa Gold 50,000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500,000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից
Արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարող հաճախորդների համար Ամերիաբանկը մեկնարկում է անչափ ամառային  «Շոփ ամառ» գովազդային վիճակախաղը
19:40
15 Հունիսի 2021
ARARAT «Անի» կոնյակը նվաճել է ոսկի Bartender Spirits Awards մրցույթում
Սան Ֆրանցիսկոյում կայացած Bartender Spirits Awards մրցույթին ARARAT «Անի» 7 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձր գնահատականի բարմենների միջազգային հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նվաճել ոսկե մեդալ
19:17
15 Հունիսի 2021
Վիճաբանություն ՔՊ-ում, անհնազանդ երևանցիներն ու անկառավարելի ԱԺ.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Վիճաբանություն ՔՊ-ում, անհնազանդ երևանցիներն ու անկառավարելի ԱԺ.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:49
15 Հունիսի 2021
ԿԳՄՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը
ԿԳՄՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը
14:41
15 Հունիսի 2021
Կրկին 24–ժամյա ջրանջատում Երևանի 2 վարչական շրջաններում, 6 ժամ էլ ջուր չի լինի Նոր–Նորքում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Կրկին 24–ժամյա ջրանջատում Երևանի 2 վարչական շրջաններում, 6 ժամ էլ ջուր չի լինի Նոր–Նորքում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
13:05
15 Հունիսի 2021
Փաշինյան. «Մենք կկոտրենք, կկտրեք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք» (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը խոստացել է «կտրել Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք».ՎԻԴԵՈ
11:56
15 Հունիսի 2021
Հրապարակվել են Գառնի–Երևան մայրուղային ջրատարի խոշոր վթարի կադրերը. Երևանի մի շարք շրջաններում 24 ժամ ջուր չի լինի (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Գառնի–Երևան մայրուղային ջրատարի խոշոր վթարի կադրերը. Երևանի մի շարք շրջաններում 24 ժամ ջուր չի լինի.ՎԻԴԵՈ
11:02
15 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 82 նոր դեպք, 227 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 82 նոր դեպք, 227 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
10:30
15 Հունիսի 2021
24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում, այդ թվում' Կենտրոնում
24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում, այդ թվում' Կենտրոնում ու Արարատի մարզի մի շարք հասցեներում
20:50
14 Հունիսի 2021
Կրակոցներ օրենքով գողի գերեզմանի մոտ, նռնակը փրկեց գերությունից և կաշառքի հետքերով.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ օրենքով գողի գերեզմանի մոտ, նռնակը փրկեց գերությունից և կաշառքի հետքերով.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:19
14 Հունիսի 2021
Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածներով
Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածներով