Այ ձեր կյանքին ղուրբան, թողեք` գանք ձեզ տեսակցենք ՔԿՀ–ում, մի եղեք Հրայր Թովմասյան. Մարուքյանն` իշխանություններին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենինա/. ԱԺ–ում երեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ սկսել են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսված քննարկումները, որոնց համաձայն օրենսդրորեն կամրագրվի դատապարտյալներին այցելելու պատգամավորների իրավունքը։
Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, հիմա էլ քննարկումներն անցնում են բուռն մթնոլորտում, որի ընթացքում ընդդիմությունը նշում է, որ գործող օրենսդրական նորմերը գործուն չեն, իսկ կառավարությունն ու «Իմ քայլը» խմբակցությունը հրաժարվում են ընդունել այդ պնդումները։
Ինչպես իր ելույթի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, մինչև 2010թ.–ը գոյություն ունեցող օրենսդրության մեկնաբանության հետ խնդիր չկար։
«2010թ.–ի դեկտեմբերի 17–ին երկրում մի ահավոր բան տեղի ունեցավ, նախագահի հրամանագրով Հրայր Թովմասյանը նշանակվեց արդարադատության նախարար։ Նա սկսեց մեկնաբանել այս նորմն այնպես, ինչպես հիմա մեկնաբանում եք դուք և Արդարադատության նախարարությունը։ 2010թ.–ից սկսած արդեն 10 տարի է` Հրայր Թովմասյանի նման մեկնաբանեցին նրանից հետո եկած նախարարները և հեղափոխությունից հետո նաև մեկնաբանում է գործող նախարարությունը, գործող քաղաքական մեծամասնությունը», – նշեց Մարուքյանը։
Նա հիշեց, որ այն ժամանակ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտադիր է բանտում այցելել «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, և նրանց թույլ չտվեցին։
«Փաշինյանը բերեց նախագիծ, ես նշեցի, թե ինչպես է կիրառվել դրույթը։ Նա հայտարարեց, որ հստակեցման համար պետք է ընդունել օրինագիծ` նման մեկնաբանությունից խուսափելու համար, սակայն նախագիծը մերժվեց», – հայտարարեց Մարուքյանը։
Նա ավելացրեց, որ հիմա պատգամավորները չեն կարող այցելել դատապարտյալներին, «քանի որ դուք մեկնաբանում եք Թովմասյանի նման»։
«Ցանկացած ոք, ով այս նորմը մեկնաբանում է այդ ձևով, ինձ համար Հրայր Թովմասյան է։ Եվ նա, ըստ ձեզ, ենթակա է հանրաքվեի միջոցով հեռացման։ Էն ժամանակ ես, Փաշինյանը Հանրապետականներին ասում էինք, որ վաղը մյուս օրն իշխանափոխություն կլինի, քրեական գործեր կհարուցվեն, ձեզ կնստացնեն, դուք կարիք կունենաք, որ մենք այցելենք ձեզ։ Ասում էին` չէ, դա չի լինի, և այդ ձևով մերժում էին։ Սա իմ մոտ դեժավյու է առաջացնում։Վաղ մյուս օրն էլի քրեական գործեր են լինելու, այդ քրեական գործերով մարդիկ են լինելու ՔԿՀ–ներում, հնարավորություն տվեք ձեզ այցելենք, թողեք գանք ձեզ տեսնենք։ Ես ուղղակի ձեզ խնդրում եմ` մի եղեք Հրայր Թովմասյան», – եզրափակեց Մարուքյանը։–0–